ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Մի բաց աչք միշտ հետևում է քեզ

    Մի բաց աչք միշտ հետևում է քեզ

    Ինչո՞ւ են մարդիկ այսքան դաժան ու անխնա իրենց շրջապատի, այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում են:
    Ո՞վ, ինչո՞ւ է ջարդել այս աղբարկղը, արմատախիլ արել կոկոններով ծաղկի թուփը: Ո՞Ւր է անհետացել նստարանի կողատախտակը: Հուշաղբյուրի կողքի գարշահոտությունը բնության քմահաճույքի հետ հաստատ կապ չունի, ոչ էլ կարկուտն է ջարդել կողքի տաղավարի երկաթաճաղերը:
  • Տերը բոլորիս արժանացնի  Իր Երկնային Արքայությանը

    Տերը բոլորիս արժանացնի Իր Երկնային Արքայությանը

    Գրված է Աստծո խոսքում, որ վերջին ժամանակների նշաններից մեկն էլ այն է լինելու, որ մարդիկ տարաժամ են հեռանալու կյանքից։ Եթե երբևէ գնալու լինես գերեզմանոց, ապա ուշադիր զննիր գերեզմանաքարերի տարեթվերը և կհամոզվես, որ ծերության հասած քիչ մարդու կգտնես, իսկ դեռ կյանքը չապրած բազումների կհանդիպես։
  • Մի  կառուցող` հազար բերան
  • Հավատալ-չհավատալը ձեր գործն է, բայց պարտադրված եք հավատալ

    Հավատալ-չհավատալը ձեր գործն է, բայց պարտադրված եք հավատալ

    ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվեց: Սա է փաստը: Ով ինչպես քվեարկեց, մանրամասն է, որ պատկերը չի փոխում: Ով ինչ ասաց մինչև քվեարկելը, նույնպես մանրամասն է, որ իմիջի խնդիր ունի ու պատկերը չի փոխում բնավ:
  • Անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը

    Անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը

    Կառավարության ծրագիրը` Հովիկ Աբրահամյանի «կատարմամբ», եկավ ապացուցելու` քաղտեխնոլոգիաների պակասը և խելքի դեֆիցիտն իսկապես խնդիր են այդ միջավայրում: Հայտնվելով նոր պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը պետք է սկսեր փիլիսոփայության փոփոխությունից. իր շուրջը եղող մեկ-երկուսը պետք է կարողանային այդ գերակայությունը դարձնել առաջնահերթ:
  • «Նրանք իշխանության են ձգտում իրենց ունեցածը պահպանելու և բազմապատկելու համար»

    «Նրանք իշխանության են ձգտում իրենց ունեցածը պահպանելու և բազմապատկելու համար»

    Ազգային ժողովն այս շաբաթ բուռն քննարկեց կառավարության ծրագիրը։ Հիմնական ընդդիմախոսը ՀԱԿ խմբակցությունն էր, բացառությամբ՝ Հրանտ Բագրատյանի։ ՀԱԿ-ը վերստին հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ նրա հետ համագործակցության եզրեր չունի։ Քառյակի մյուս ուժերը բավականին մեղմ էին իրենց բնութագրումներում։ Ակնհայտ էր, որ նոր կառավարությանը, ավելի ստույգ, Հովիկ Աբրահամյանին դեմ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցությունը։
  • «Իմ ասածները վերաբերում էին պատվեր կատարող մարդկանց»

    «Իմ ասածները վերաբերում էին պատվեր կատարող մարդկանց»

    Բացառիկ հարցազրույց ՀՀ վարչապետ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
  • Երբ երկուսը կռվում են, երրորդը շահում է

    Երբ երկուսը կռվում են, երրորդը շահում է

    Հարցը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո մաքսային կետ կտեղադրվի՞, մնում է օդում առկախված: Հայաստանյան իշխանությունները, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, իրենց այդ հարցն ուղղողներին, իսկ առավել ստույգ` Ալեքսանդր Արզումանյանին, խորհուրդ են տալիս քիչ խոսել այդ մասին: Փորձում են «տողատակ» դնել ասածներում, իբր՝ մենք գիտենք ոնց է լինելու, լավ է լինելու, բայց մի խոսեք այդ մասին, որ «աչքով չտան»:
  • Ալկոհոլը ԱԺ-ում  նորություն չէ

    Ալկոհոլը ԱԺ-ում նորություն չէ

    Երեկ Ազգային ժողովը վերջնականապես ցույց տվեց, թե Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դեմքը որքան է աղճատվել։ Իհարկե, մի խումբ հարբած պատգամավորների «հերոսական» դուրսուներսը նիստերի դահլիճ այսքան բացահայտ չէր եղել, բայց ԱԺ-ում ալկոհոլ օգտագործելն էլ նորություն չես համարի։
  • Ասում են...

    Ասում են...

    ...թե Տիգրան Սարգսյանն առանձնապես ցանկություն չի ունեցել անցնելու դիվանագիտական աշխատանքի, ցանկացել է մնալ Հայաստանում, «պայքարել», սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է «գնալ, անդարդ գլուխը նոր դարդի տակ չդնել», մասամբ էլ թույլ տալ, որ Հովիկ Աբրահամյանն ազատ աշխատի, տեսնենք` ինչ է լինում: